6133 դիտում
12:43 12-01-2020
Մաքսատան կառուցման համար կտրել են մեր երազանքի ու մանկության ծառուղին. վայելեք ձեր մաքսազերծումը. Հայկ Բարսեղյան
SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշում է, որ Գյումրու մաքսատան կառուցման ժամանակ հատել են քաղաքի հայտնի ծառուղու մի մասը։ Հայկ Բարսեղյանը գրառմանը կից ներկայացրել է ծաղուղու՝ նախկինում արված լուսանկարներ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ծնվել եմ 1990թ-ի հուլիսի 23-ին՝ Լենինականում:
Անիմաստ է նկարագրել այն զգացմունքը, որը ընթերցողը մի գուցե երբեք չի զգալու, կուրացած լինելով «Տնտեսական հեղափոխություն» կարգախոսով: Մի գուցե ընկերներս, ու մտերիմներս հասկանան ինձ:
Մինչեւ 28 տարեկան, ապրել, ստեղծագործել, կրթվել եմ Գյումրիում: Դպրոցներիցս մեկը «Սովխոզն» էր: Ավելի կոնկրետ «Սովխոզի տանկվի չաստը»: 10 Տարուց ավել լուսանկարել եմ ծառուղին, որը ողջունում էր քեզ մուտքի դիմաց:
Գյումրի ժամանող բոլոր հյուրերիս առաջինը ցույց եմ տվել այս ծառուղին, որը չքնաղ էր, թե ամռանը թե խորը ձմռանը:
Սիրահարվել եմ այս այգում, ընկերներիս հետ խաղացել ենք այս այգում, գիտափորձեր ենք կատարել այս այգում...
Վարդանիկի (Գյումրու հանցագործ քաղաքապետը) ժամանակն էր, երազանք ունեի, մի օր տեսնել այս ծառուղին, որպես աշխարհի լավագույն այգիներից մեկի մուտք...
Այս լուսանկարները հազարավոր լուսանկարներից մի քանիսն են, որոնց մեծ մասը չեմ մշակել:
Մշակված լուսանկարները տարածված են աշխարհով մեկ:
Գրեք Google-ում Gyumri Wallpaper, եւ տեսեք քանի անգամ են բեռնվել լուսանկարները, որպես Desktop-ի լուսանկար:
Մարդիկ առանց իմանալու Գյումրու տեղը, բեռնել ու բեռնում են լուսանկարները՝ զարդարելու իրենց հեռախոսների եւ համակարգիչները էկրանները:
Մի քանի օր առաջ ուղիղ հեռարձակումով ցույց տվեցի այսօրվա «Տնտեսական հեղափոխության» բացասական հետեւանքը, երբ փողը, փչացնում է այն ամենը հանուն ինչի մենք գոյություն ունենք:
Ես մեղադրում եմ ինձ, որ չեմ եղել քաղաքում, ես մեղադրում եմ ինձ, որ չեմ հասցրել կրթել շինարարին ու ճարտարապետին, ես մեղադրում եմ ինձ, որ չեմ կարողացել կանգնեցնել իմ երազանքի ու մանկության ծառուղու ջարդը:
Խորը ցավ եմ զգում, որը բառերով իսկապես անհնար է փոխանցել: Ձեր համար հին, վտանգավոր ծառեր, մեր համար՝ սեր ու գեղեցկություն:
Չեմ մեկնաբանելու կուրացած «Զոմբի»-ների գրառումները, որոնք ի զորու չեն արդար գնահատել իրականությունը իրենց, բնության կողմից, բաժին հասած աչքերով:
Տգետ են այն մարդիկ, որոնք չեն սովորում սեփական սխալների վրա:
Ուզում եմ տարածեք լուսանկարները, տարածեք, որ բոլորը տեսնեն ժամանակակից Հայաստանի իրական խնդիրը՝ մշակույթը:
Մեր մշակույթը դարձել է փողը, Like-ը, պաշտոնը...
Այս ամենը ես չեմ համարում մշակույթ:
Մենք մշակույթ չունենք...
Կուզենայի մաքսատան մուտքը տեսնել այս շքեղ ծառուղով, որը տարվա բոլոր եղանակներին կողջուներ այցելուներին:
Կուզենայի, որ մարդիկ նկարվեին այս ծառերի ֆոնին:
Դուք ավերեցիք շատերի մանկության քաղցր հիշողությունները, շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Վայելեք ձեր մաքսազերծումը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2412 դիտում
10:49 28-10-2019
փոխիր աշխարհը. Արամի երազանքի ճանապարհը. ՄԻՊ-ը ներկայացրել է դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութ
Այս բաժնից
4507 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
817 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
829 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան