Փհենյանը «ցավ ու տառապանք է խոստանում» ԱՄՆ-ին իր դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան պատժամիջոցները և ճնշումը «չափազանց անմիտ փուլ են մտել» և նախազգուշացրել են, որ Փհենյանը պատրաստ է գնալ աննախադեպ քայլերի այդ հարցում։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է Հյս. Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը՝ երկրի ԱԳՆ-ն հղումով։
Ըստ Փհենյանի՝ ԱՄՆ-ն շահարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի ուժեղացնի պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան օրեր առաջ հերթական ջրածնային ռումբի փորձարկումն է իրականացրել։