Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկիչներ են վնասազերծվել, որոնք ծրագրել էին ինքնապայթեցում կատարել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` առավոտյան Եգիպտոսի ոստիկանությունը և հատուկ նշանակության մարտիկները Կահիրեի էլ Ագուզա շրջանում մի քանի փողոցներ են շրջափակել և հակաահաբեկչական գործողություն սկսել:
Անվտանգության ուժերի աշխատակիցները ներխուժել են բնակելի շենքի բնակարաններից մեկը, որտեղ թաքնվում էին կասկածյալները: Բռնելիս ահաբեկիչներից մեկը փորձել է մահապարտի գոտին պայթեցնել, սակայն վնասազերծվել է: Սպանվել են շենքում գտնվող ևս 6 ահաբեկիչներ: Վիրավորվել է 2 ոստիկան:
Բնակարանում հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ: