Սաուդյան Արաբիայում մահապարտը փորձել է ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ
                        Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում տեղակայված ամերիկյան հյուպատոսության շենքի մոտ տղամարդ մահապարտը փորձել է ահաբեկչություն իրականացնել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նա շենքից ոչ հեռու գործի է դրել իր մոտ եղած պայթուցիկ սարքը, որի պայթյունի հետևանքով տուժել են նաև 2 ոստիկաններ: 
Ըստ տեղեկությունների՝ վերջիններս այդ պահին ավտոմեքենայով անցնելիս են եղել նշված հատվածով, երբ նկատել են ահաբեկչին ու փորձել են կանգնեցնել նրան: 
Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ԱՄՆ Անկախության օրը: 
Նշված հյուպատոսությունը մեկ անգամ արդեն հարձակման ենթարկվել է 2009 թ-ին, ինչի հետևանքով զոհվել էր 9 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

