Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 2 ոստիկան, 4֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Պայթյունն որոտացել է մայրաքաղաքի արևելքում ընկած Գելիոպոլիս շրջանի պահակակետի մոտակայքում։
Բացի այդ, Շարմ էլ Շեյխից 90 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Սինայ նահանգի վարչական կենտրոնում պայթյուններ են իրականացրել 2 մահապարտներ։