Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Բաքվում ապրիլի 24-ին ծրագրած իր մենահամերգը
Իտալացի աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Ադրբեջանի մայրաքաղաքում ծրագրված իր մենահամերգը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 24-ին, հաղորդում է haqqin.az պորտալը:
Համերգի աջակիցն էր Հեյդար Ալիև կենտրոնը: Կայքը նշում է, որ Ադրբեջանը հանվել է այն երկրների ցուցակից, որտեղ երգիչը պետք է հանդես գա իր Perfetto համաշխարհային շրջագայության ընթացքում: