Բարձրախոսներով Սաակաշվիլիից պահանջել են լքել Լեհաստանից Ուկրաինա ուղևորվող գնացքը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին բարձրախոսներով խնդրել են լքել Լեհաստանից Ուկրաինա ուղևորվող գնացքը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Գնացքի ներսում գտնվում է ուղևոր, որին արգելված է մուտք գործել Ուկրաինայի տարածք և գնացքը չի շարժվի, քանի դեռ նա ներսում է»,- հայտարարել են այն ժամանակ, երբ Սաակաշվիլին պատրաստվել է գնացքով անցնել Ուկրաինայի սահմանը
Ինչպես հայտնում է աղբյուրը` ավելի ուշ Սաակաշվիլին հայտնել է, որ կդիմի լեհական ոստիկանություն, քանի որ իրեն թույլ չեն տալիս անցնել սահմանը::