211652_close_icon
views-count6030 դիտում article-date 22:31 09-09-2017

Հարավային Սուդանում սպանել են Կարմիր խաչի աշխատակցին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամլո ծառայությունը հայտարարել է, որ կոմիտեի անդամն սպանվել է Հարավային Սուդանում` մարդասիրական օգնության տրամադրման ժամանակ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Լուկուդու Քենեդի Լուքի Էմմաուելը եղել է վարորդ: Նրա մեքենան հայտնվել է կրակոցների տակ` մարդասիրական օգնության առաքման ժամանակ: Մեքենայի վրա նշված է եղել մարդասիրական կազմակերպության խորհրդանիշը: Հակամարտ կողմերը ծանուցված են եղել կոմիտեի ընթացիկ գործողությունների մասին:

Նմանատիպ նյութեր