10124 դիտում
10:21 09-09-2017
Սկանդալային պատմություն ունեցող շենքը վերջապես կառուցվեց. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Բուզանդ և Տերյան փողոցների հատման մասում՝ «Նացիոնալ» հյուրանոցի ետնամասում շուտով շահագործման կհանձնվի հերթական էլիտար բազմաֆունկցիոնալ շենքը: Բուզանդի 12 հասցեում տեղակայված այս շինության նախապատմությունը լի է սկանդալային իրադարձություններով:
Կառավարությունը 2004թ. հունիսին 909-Ն որոշմամբ Երևանի կենտրոնում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առանց մրցույթի՝ հողամասեր տրամադրեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանին (վերջինս 2010 թվականին ավտովթարից մահացել է) և մի շարք ընկերությունների: Բուզանդի փողոցին հարող հատվածի (4200 քմ) կառուցապատման իրավունքը տրվեց «Ավանտ Տուր» ընկերությանը: Սակայն մի քանի ամիս անց, Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը փոփոխեց կառավարության այդ որոշումը և «Ավանտ-Տուր»-ի փոխարեն գրեց «Վիզկոն» ՍՊԸ:
Գերակա շահ ճանաչված տների բնակիչները հետագայում պարզել էին, որ նույն անձնավորությունները (Պավել Անդերսոն, Սիմոն Աղազարյան, Գագիկ Պապոյան) հանդես են եկել որպես «Նարեկ Շելթեր» և «Վիզկոն» ՍՊԸ-ների տնօրեն կամ հիմնադիր:
«Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռևս 2012 թվականին գրել էր, որ Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ կառավարությունը շնորհել էր կառուցապատման իրավունք Երևանի Բուզանդի փողոցին հարող հատվածում: «Վիզկոնն» էլ ձեռնամուխ եղավ «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի՝ Բուզանդի 13-21 հասցեներում ապրող բնակիչներին վտարելու գործընթացին:
Եվ ահա տարիներ անց՝ Անդերսոնը պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար միջնորդավորված և ուղղակի քաղաքապետարանի ներկայացուցիչներին կաշառել է, ընդ որում՝ նա նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի և ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Մի դեպքում, Անդերսոնի խոսքերով, «Վիզկոնին» տրվելիք իրավունքի համար իր գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի միջոցով փոխանցել է 550 հազար ԱՄՆ դոլար, մեկ այլ դեպքում, ըստ Անդերսոնի, Կարեն Դավթյանին անձամբ վճարել է ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար:
Բնականաբար, քրեական գործ չէր հարուցվել այս հայտարարությունների առնչությամբ, քանի որ այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն էր ներգրավված այս գործում:
Այնուհետև այս տարածքում կառուցապատման իրավունք է ստանում «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2006 թվականին: Այս ընկերությունն է նաև կառուցել «Դալմա գարդեն» մոլի հարևանությամբ կառուցված էլիտար շենքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»