Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: