1865 դիտում
14:37 13-03-2021
Հիշեք՝ քանի անգամ եք պաշտպանություն ստացել ՄԻՊ-ից, օրվա մեջ քանի անգամ է Ձեր իրավունքների պաշտպանության համար հանդես եկել Ա. Թաթոյանը. հիշեք ու ամաչեք. փաստաբանը՝ ՀՀ իշխանություններին
Մարդու իրավունքների պաշտպան` Արման Թաթոյանի և ՄԻՊ աշխատակազմի գործունեությանը գնահատական, այն է ամենաբարձր (A վարկանիշ) տվել է ՄԱԿ-ի համապատասպան մարմինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«ՄԻՊ գործունեությանը բացառապես դրական գնահատական կտան ցանկացած անձ, ով ինչ-որ մի իրավիճակում դիմել է այդ կառուցին: Ամենակարևորը ՄԻՊ-ում բոլորը չափազանց հայրենասեր մարդիկ են:
Պատկերացրեք աշխարհում կան այդքան շատ Օմբուդս ինստիտուտներ ու դրանցից լավագույններից մեկը մերն է: Հետևաբար ինչ պետք է անի այս իշխանությունը, ճիշտ է, պետք է այս հաջողությունը զրոյացնի: Տրամաբանություն ինչպես միշտ չկա, Սահմանադրության հերթական խախտումն է:
Հիշեցնեմ, որ ՄԻՊ-ը սահմանադրական անկախ մարմին է, իսկ ֆինանսական անկախությունը ՄԻՊ գործունեության հենց սահմանադրական երաշխիք է:
Հ.Գ. Մի հատ հիշեցրեք այս իբրև իշխանությանը քանի անգամ եք պաշտպանություն ստացել այս կառույցից, մեկ էլ հիշեք օրվա մեջ քանի անգամ Ձեր իրավունքների պաշտպանության համար հայտարարությամբ է հանդես եկել Արման Թաթոյանը: Հիշեք, որ այս օրենսդրական երաշխիքը ՄԻՊ-ի անկախության համար նախատեսվել էր դեռ 2017 թվականին, ու պարզապես հերթական անգամ ամաչեք»,- գրել է Վարդևանյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մարդու իրավունքների պաշտպան` Արման Թաթոյանի և ՄԻՊ աշխատակազմի գործունեությանը գնահատական, այն է ամենաբարձր (A վարկանիշ)...
Posted by Aram Vardevanyan on Saturday, March 13, 2021
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
823 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»