Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ. Էդուարդ Շարմազանովը՝ Վրաստանում զորավարժություններին չմասնակցելու մասին
Հայաստանն իր պաշտպանական, անվտանգային գործողություններն իրականացնում է պլանավորված:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վրաստանի ՊՆ-ի այն պարզաբանմանը, որ ՀՀ ՊՆ-ն դեռևս հուլիսին պաշտոնապես հաստատել էր իր մասնակցությունը Վրաստանի զորավարժություններին:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ և տարածվող գնահատականները ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել,- ասել է Է. Շարմազանովը։