211652_close_icon
views-count20459 դիտում article-date 17:30 30-06-2017

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, փոխնախագահ Մայք Փենսը մեկ ամսից կայցելի Էստոնիա, Վրաստան և Սևլեռ (Մոնտենեգրո), [url=https://www.amerikayidzayn.com/a/3921532.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հայտնել են փոխնախագահ Փենսի գրասենյակից: Թալինում ԱՄՆ-ի փոխնախագահը կհանդիպի երեք Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահներին: Թբիլիսիում Մայք Փենսը Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի և վարչապետ Քվիրիկաշվիլիի հետ նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ներկա գտնվել «Noble Partner - 2017» զորավարժություններին: Պոդգորիցայում փոխնախագահ Փենսը քննարկելու է ԱՄՆ-ի և Սևլեռի (Մոնտենեգրոյի) միջև համագործակցության զարգացումը: Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Noble Partner – 2017» զորավարժությունները Վրաստանում սկսվելու են հուլիսի 30-ին: Դա Վրաստանում երրորդ «Noble Partner» զորավարժություններն են, և այս տարի դրանք լինելու են ամենամասշտաբայինը: Զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիի մոտակայքում Վազիանի ռազմակայանում: Այս տարի զորավարժություններին կմասնակցեն ութ երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր