Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին
Սեպտեմբերի 3-ից 11-ը Ախալցխայի Օրֆոլո զորավարաժարանում տեղի կունենան Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունները:
Վրաստանի պաշտպանության նախարարությունից [url=https://mod.gov.ge/c/news/Agile-Spirit-2017-ickeba?lang=geo]հայտնում են[/url], որ զորավարժությունները կազմակերպում են Վրաստանի զինված ուժերը և ԱՄՆ ծովային հետևակայինները: Զորավարժությունները բաղկացած են դաշտային և շտաբային փուլերից:
Զորավարժությունները նպատակ ունեն ստուգել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում համատեղ գործողություններին պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել ԱՄՆ և գործընկեր երկրների փոխգործակցությունը:
Զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Լատվիայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Հայաստանից: