211652_close_icon
views-count8909 դիտում article-date 12:09 07-09-2017

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։ Շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել կայացած հայ-չինական բանակցությունների մանրամասները և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կերպով կզարգանա նաև պաշտպանական ոլորտում։ Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր