211652_close_icon
views-count1000 դիտում article-date 19:17 30-10-2023

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։

Նմանատիպ նյութեր