«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի զինյալները փորձ են արել վերականգնել Դեյր Զորի շրջափակումը: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ չորեքշաբթի երեկոյան զինյալները մի շարք հարձակումներ են իրականացրել` փորձելով ճեղքել ռազմական միջանցքը, որը տանում է դեպի քաղաք: Տեղի է ունեցել ուժեղ պայքար, սակայն ահաբեկիչները չեն կարողացել վերցնել միջանցքը:
Մի շարք դիտորդներ նշում են, որ ահաբեկիչները մտադիր են Դեյր Զորում առավել համառ դիմադրություն ցույց տալ: