Դեյր Զորի բնակիչները տոնում են եռամյա շրջափակման ճեղքումը
                        Դեյր Զորի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը և քաղաքի եռամյա շրջափակման ճեղքումը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական բանակը ճեղքել է շրջափակումը Դեր Զորի հարավ-արևմուտքից և քաղաքի պաշտպաններին միացել: 
Իկս Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթանակի առթիվ շնորհավորել է քաղաքի պաշտպանության և Դեր Զորի հարևանությամբ գտնվող ավիաբազայի կայազորի հրամանատարներին և շնորհակալություն հայտնել նրանցից` արիության ու ավելի քան 3 տարվի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

