211652_close_icon
views-count3395 դիտում article-date 19:22 06-09-2017

Նոր հարթակ աղետներին պատրաստության ոլորտում. մեկնարկել է երկրատեղեկատվական համակարգերի (GIS) թեմայով սեմինար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մեկնարկեց աղետների երկրատեղեկատվական համակարգերի թեմայով հայ-ամերիկյան եռօրյա աշխատաժողովը: Միջոցառման հիմնական նպատակներն են. • մասնակիցներին ծանոթացնել GIS-ի ծրագրային ապահովմանը, անվճար ծրագրերին և դրանց հետ կապված հնարավորություններին • որոշել մասնակից կազմակերպությունների առանձին, հավաքական և ինստիտուցիոնալ GIS հնարավորությունները • ներկայացնել մեթոդաբանությունը, մեթոդները և առաջավոր փորձ, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորողների, կառավարողների և որոշում կայացնողների կողմից • արտակարգ իրավիճակներում պլանավորման համար տրամադրել տեղեկատվություն և գործիքներ, որոնք կմեծացնեն արձագանքման արդյունավետությունը և կօգնեն պարզել, թե ինպես կարելի է դիմել օգտվել GIS-ի հնարավորություններից: Քննարկմանը մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության, գյուղատնտեսության, տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների, ինչպես նաև՝ ոստիկանության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ազգային վիճակագրական ծառայության, քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրելյանը և ԱՄՆ ինժեներական կորպուսի ներկայացուցիչ, փորձագիտական խմբի ղեկավար Դյուի Վոնգը: Աշխատաժողովին ներկայացվեցին զեկույցներ շարժական սարքերի միջոցով տվյալների հավաքագրման, քարտեզագրման տեխնոլոգիաների, պայմանանշանների և սպառնալիքների նախնական վերլուծությունների վերաբերյալ: Աշխատաժողովի ակնկալվող արդյունքներից է Հայաստանում արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման գործում երկրատեղեկատվական համակարգերի նշանակության ավելի լայն՝ միջգերատեսչական, տարածաշրջանային և տեղական գիտակցումը, ինչպես նաև նման համակարգերի առավել լայն ներդրումն աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ոլորտներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր