211652_close_icon
views-count2026 դիտում article-date 14:11 06-09-2017

Ա. Աշոտյանը սփյուռքի հետ աշխատանքի հայկական փորձը կներկայացնի Եվրոպայում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: Կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է Արմեն Աշոտյանի ելույթը՝ սփյուռքի հետ գործակցային հասարակության կառուցման խնդիրների եւ անելիքների վերաբերյալ: Կոնֆերանսի ավարտին նախատեսվում է սփյուռքին առնչվող հարցերում խորհրդարանական համագործակցության վերաբերյալ հռչակագրի ընդունում:

Նմանատիպ նյութեր