7817 դիտում
20:22 29-03-2016
Ինչ արժե Եվրոպայում «մինիմալը». տաքսու գների վարկանշային աղյուսակը` Եվրոպայում
Տաքսին ամենատարածված տրանսպորտային միջոցն է Եվրոպայում, ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Շվեյցարական UBS խոշոր բանկը ներկայացրել է Եվրոպայում տաքսի ծառայությունների գների վարկանշային աղյուսակը:
Ընդհանուր առմամբ հետազոտության մեջ ընդգրկվել է 71 եվրոպական քաղաք:
Այսպես, տաքսի ծառայության գները մինչև 5 կմ ճանապարհի համար.
Ամենաբարձր գները Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում են` 29,41 եվրո: Երկրորդ և երրորդ տեղում են Ցյուրիխն ու Լուքսենբուրգը` 25,28 և 20,47 եվրո համապատասխանաբար:
Եվրոպական քաղաքների թոփ-10-նյակում են հայտնվել Ժնևը (18,86 եվրո), Ստոկհոլմը (17,01 եվրո), Միլանը (15,85 եվրո) և Ամստերդամը (14,86 եվրո):
14,16 եվրո արժողությամբ տաքսի ծառայություն են մատուցում Կոպենհագենում, Հելսինկիում` 13,96, Ֆրանկֆուրտում` 13,72, Բեռլինում` 13,54, Վիեննայում` 13,21, Հռոմում` 13,05 և Մյունխենում` 12,85 եվրո:
Բրյուսսելում, որը գտնվում է 21-րդ հորիզոնականում, «մինիմալը» արժե 11,66 եվրո, Փարիզում` 11,40 եվրո, Լոնդոնում և Բարսելոնայում` 9,25 և 9,39 եվրո համապատասխանաբար:
Մոսկվայում «մինիմալը» արժե 7,22 եվրո:
Իսկ «մինիմալի» ամենացածր գները Եվրոպայում գրանցվել են Ռումինիայում, Բուլղարիայում և Ուկրաինայում. Բուխարեստում` 3,03 եվրո, Սոֆիայում` (2,79 եվրո, Կիևում` 1,46 եվրո համապատասխանաբար:
Նմանատիպ նյութեր
10068 դիտում
17:31 23-07-2015
Ամենաբարձր եկամուտն ունեցող ռուս հայտնիների վարկանշային աղյուսակը. Forbes
5635 դիտում
14:36 08-05-2016
Հրապարակվել է աշխարհի ամենահարգված տղամարդկանց ու կանանց վարկանշային աղյուսակը
5585 դիտում
14:34 12-10-2016
Հրապարակվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 38-րդ տեղում է
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2848 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր