ԱԺ պատգամավորները աշխատավարձ դեռ չեն ստացել, և հայտնի չէ, թե երբ կստանան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները մինչև հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, և հույս էլ չկա, որ մինչև շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի: Մինչդեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչև ամսվա 5-ը:
Իսկ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ, և պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու համար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ: Եվ արդյունքում պատգամավորների աշխատավարձերն ուշանում են:
Միայն թե հետաքրքիր է՝ արդյո՞ք Բաբլոյանի «ուժը կհերիքի» և պահումներ կանի հենց իրենց խմբակցության արտոնյալ պատգամավորներից, թե ամեն ինչ կկոտրվի «շարքայինների» գլխին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]