Հոգեբանին սպանողը համարվել է անմեղսունակ և ուղարկվել հարկադիր բուժման. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին հոգեբան Ռուբեն Պողոսյանին սպանած Հրանտ Համբարձումյանը, ինչպես հաղորդեց նրա շահերի պաշտպանը Լևոն Բաղդասարյանը, երեկ ուշ երեկոյան դատական նիստում քննիչի միջնորդությամբ համարվել է անմեղսունակ և ուղարկվել է հարկադիր բուժման։
Հիշեցնենք, որ փաստաբանը մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ «ամբողջ խնդիրը հենց այն է, որ նախաքննական մարմինը պետք է տա նաև գնահատականը, մարդը ուներ հոգեբույժի՞, թե՞ հոգեբանի կարիք: Այստեղ է թաղված շան գլուխը»:
Հիշեցնենք՝ Հրանտ Համբարձումյանը մեկ տարուց ավելի որպես պացիենտ հաճախել է հոգեբանի մոտ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]