211652_close_icon
views-count50958 դիտում article-date 16:04 05-06-2023

Արտակարգ դեպք Երևանում․ փրկարար հոգեբանին հաջողվել է 31-ամյա տղամարդուն, ով ձեռքի երակը կտրելով ինքնվանսում էր կատարել, համոզել, որ ծայրահեղ քայլի չդիմի․ պարեկները նրան, իր ցանկությամբ՝ տեղափոխել են Ոստիկանություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի տներից մեկում քաղաքացին ինքնավնասում է արել, վնասելով ձեռքի երակը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Տեղում հրշեջ-փրկարարները, այնուհետև նրանց միացած փրկարար հոգեբանը պարզել են, որ տան սենյակներից մեկում երիտասարդ տղան կտրել է երակը և սպառնում է նորից դիմել այդ միջոցի։

Փրկարար հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, որից հետո ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ապա այդ քաղաքացուն, իր ցանկությամբ՝ տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա 31-ամյա Է․ Բ․-ն է, և այսօր դատարանում նրա վերաբերյալ պետք է ընթանար հերթական դատական նիստը։  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր