211652_close_icon

Ահազանգ՝ քաղաքացուց․ կինը պնդում է, որ Հրազդանի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցը չի ցանկանում հանել իր մեքենայի կալանքը, այնինչ ինքը բոլոր վճարումները կատարել է և զրոյականը ուղարկվել է հարկադիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3025 դիտում article-date 11:48 17-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ Նաիրա Գրիգորյանը, ով իր դժգոհությունը հայտնեց այն հարցի հետ կապված, որ իր ավտոմեքենայի վրա դրված կալանքը վճարումները կատարելուց հետո էլ հարկադիրի աշխատակիցը չի հանում և չեն կարողանում ավտոմեքենան դուրս բերել հատուկ պահպանվող տարածքից։

SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում նա ասաց․

«Սեպտեմբերի 2-ից մեքենան գտնվում է Կապանում, տեղափոխել են պլաշչադկա ու ես, տեղեկանալով այդ մասին, գնացել եմ ու բոլոր վճարումները կատարել բանկում, որը մոտ 61 հազար դրամ էր,  որտեղից էլ զրոյականը ուղարկել են Հրազդանի հարկադիր։ Այնտեղ զանգեցի, որ տեսնեմ ստացել են զրոյականը թե չէ, ասեցին չեն ստացել, հաջորդ օրը զանգեցի, Դավիթ անունով աշխատակիցը ասում է, որ չեն ստացել, հետո էլ բա ստացել են, 20 րոպեից կհանի, մի քանի ժամ հետո զանգում եմ, հարցնում եմ, թե ինչի չի հանել, պատասխանում է, որ շուտով կհանի ու այդպես արդեն քանի օր չգիտես ինչու ձգձգվում է։ Ես այդ մեքենան օրավարձով տալիս էի ու հոգում մեր տան օրվա հացը ու արդեն քանի օր է ես գումարներ եմ կորցնում ինչ-որ աշխատակցի պատճառով, ով չեմ հասկանում՝ ինչի մեքենայի կալանքը չի հանում։

Խնդրում եմ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որ այնպես անեն՝ մեքենաս դուրս գա կալանքից, քանի որ ոչ մի պարտք չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր