Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գրաբարի դպրոցական շտեմարանի շնորհանդեսին
                        Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գրաբարի դպրոցական շտեմարանի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են  գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը: 
Պատասխանատուների խոսքով Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրված շտեմարանը նշանակալի ազդեցություն կունենա դպրոցներում գրաբարի ուսուցման և տարածման գործընթացի վրա, կօգնի ուսուցիչներին մեթոդական կողմնորոշման հարցում:  
Հարկ է նշել, որ Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը՝ աշակերտների շրջանում խրախուսելով գրաբարի ուսուցումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

