211652_close_icon
views-count2750 դիտում article-date 22:46 26-04-2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Մուսա լեռան 40 օրը» ներկայացմանը

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը: Ֆրանց Վերֆելի համանուն վեպի մոտիվներով բեմադրված ներկայացմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ ներկայացման սկիզբը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի ավագանու անդամ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես են եկել ելույթներով: Հանդիսատեսին ուղղված իր խոսքում Արամ Սուքիասյանը, կարևորելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, մասնավորապես նշել է, որ, այսպիսով, ըստ էության, Երևանի քաղաքապետարանը տալիս է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մեկնարկը և որ մինչև 2015-ի ապրիլի 24-ը քաղաքապետարանը կնախաձեռնի ու կիրականացնի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման բազում ծրագրեր: Հայկ Դեմոյանն էլ իր հերթին նկատել է, որ քաղաքապետի այս նախաձեռնությունը բավականին խորհրդանշական է, քանզի աշխարհի շուրջ 40 լեզուներով թարգմանված «Մուսա լեռան 40 օրը» վեպը ներկայացնում է ոչ միայն Օսմանյան Թուրքիայի վայրագ կերպարը, այլև լավագույնս ի ցույց է դնում նաև պատվախնդիր, մարտնչող ու չծնկող հայի տեսակը, որն իր կամային բարձր հատկանիշներով կարողացել է պարտության մատնել թրքական կանոնավոր բանակի զորամիավորումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր