Թբիլիսիում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր կօծվեն
Թբիլիսիում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի հերթական նիստը՝ ընդլայնված կազմով:
Նիստի աշխատանքն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը: Հանձնախումբը քննարկեց ապրիլյան միջոցառումները մայր հայրենիքում և Վրաստանում, ապրիլի 23-ին և 24-ին ծրագրված միջոցառումները Թբիլիսիում և հայաբնակ շրջաններում:
Վրաստանում, քույր եկեղեցիներում էկումենիկ աղոթքի և հիշատակի երեկոներ կանցկացվեն, հայաբնակ շրջաններում Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարեր կօծումը:
Կազմակերպվող միջոցառումների շարքում դասվեցին նաև Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի բեմադրությամբ հիշատակի երեկոն, Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունը, Մեծ Եղեռնի զոհ մտավորականների հիշատակին նվիրված մոմավառությունը:
Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմի մամլո դիվանից: