Խոշոր հրդեհ՝ Լոս Անջելեսում. ժամանել են 250 հրշեջ-փրկարարներ. տեսանյութեր
                        Լոս Անջելեսի կենտրոնում կառուցվող շենքերից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից:
Ժամանել են ավելի քան  250 հրշեջ-փրկարարներ:
Այս մասին հայտնել է  Փրկարար ծառայության ներկայացուցիչ Դեվիդ Օրթիզը և ավելացրել, որ հրդեհի հանգամանքները ճշտվում են, իսկ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ներկայացնում ենք տեսանյութերը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


