Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Frontera-ն
Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:01-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Frontera» մակնիշի 35 CF 904 պետհամարանիշով ավտոմեքենան (մեկ ուղևոր):