Մադրիդի մոտ 35 հազար բնակիչներ զգուշացվել են մնալ տանը թունավոր ծխի պատճառով
Մադրիդի շրջանի շուրջ 35 հազար բնակիչներ թունավոր ծխի տարածման պատճառով զգուշացվել են դուրս չգալ տանից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ծխի ամպի առաջացման պատճառը Ֆուենլաբրադա քաղաքի արտադրամասում բռնկված հրդեհն է, որի արդյունքում մեկ մարդ տուժել է: Պահեստում այրվել է 40 տոննա մագնեզիում և ալյումին:
Նախազգուշացումը վերաբերում է Ումանեսի, Գրիգոնոնի և Մորալեա դե Էնեմիոյի բնակիչներին: