211652_close_icon
views-count3240 դիտում article-date 11:27 21-08-2017

Խոսրովի արգելոցում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ

Արարատի մարզում՝ Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:

Նմանատիպ նյութեր