2865 դիտում
17:32 31-08-2017
Դավիթ Տոնոյանը «Նաիրիտի» հրդեհի օրը դիմել է միջազգային կառույցներին
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի հրդեհի պատճառներին: Նա նշեց, որ այրված նյութը արտադրական թափոն է, կոնկրետ այդ տարաները անմիջական պահպանության տակ չեն եղել:
Անդրադառնալով «Նաիրիտի» պահպանության հարցին՝ նախարարը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը պահպանում չի իրականացնում այնտեղ, ոչ էլ անվտանգությունն է ապահովում, այս պահին անվտանգությունն ապահովում է գործարանի ներկայիս ղեկավարությունը, որին կառավարության որոշմամբ՝ 6 ամիս առաջ գումար է հատկացվել, որ գործարանի պահպանությունը կազմակերպի «Նաիրիտ»-ի աշխատակիցների կողմից:
Նախարարը տեղեկացրեց, որ ինքը գործարանի հրդեհի օրը դիմել է միջազգային կառույցներին՝ փորձագետների տրամադրման հարցը լուծելու նպատակով: Նրա կարծիքով՝ այստեղ միայն գնահատականի խնդիրը չէ.
«Այստեղ արդեն պրոեկտ է պետք, թե ինչպես է դա իրականացվելու, ինչպես է պետք տեղափոխել, ոչնչացնել, սառեցնել: Այդ բոլոր հարցերի պատասխանները կունենանք»:
Նմանատիպ նյութեր
7300 դիտում
17:08 31-08-2017
«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին
5281 դիտում
16:20 31-08-2017
Արծվիկ Մինասյանն առաջարկում է բանավեճ կազմակերպել «Նաիրիտի» հրդեհի թեմայով
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10516 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am