6022 դիտում
16:46 31-08-2017
Քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ տնտեսությունը զարգացել է. Սուրեն Կարայան
Այսօր կառավարության նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոստացավ, որ գալիք ամիսներին ևս տնտեսությունը նկատելի աճ է արձանագրելու։
Հարցին, եթե ԱՎԾ տվյալներով 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը երկու հարյուր հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով, ապա ինչպե՞ս է այս պայմաններում տնտեսական աճ ապահովվելու, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են և իրար փոխկապակցելը այդքան էլ ճիշտ չէ։
«Պարբերաբար, երբ հրապարակվում են մակրոտնտեսական ցուցանիշներ, մենք ուսումնասիրություն ենք կատարում: Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնալ նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության և զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը»,- ասաց նա և նշեց, որ դա առաջին հերթին ՀՆԱ-ի աճն է, արտահանման աճն է, արդյունաբերության աճն է և մյուս ցուցանիշներն են:
Ըստ նրա՝ բնականաբար քաղաքացին իր մաշկի վրա դա զգում է, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության մեծ աճ ունենք, հատկապես վերամշակող արդյունաբերության մասով առաջին 7 ամիսներին երկնիշ աճ կա, և կուտակային աճը կազմում է 12.7 տոկոս, որը բավականաչափ լուրջ աճ է:
«Այդ բոլոր տենդեցները չեն կարող չնկատվել և չեն կարող չազդել բնակչության վրա»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1746 դիտում
09:53 30-03-2016
Բաքվի վերնախավը երկու տարբերակի պարագայում էլ վտանգ է զգում իր մաշկի համար. «Ժողովուրդ»
3168 դիտում
17:58 12-01-2017
2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն. Սուրեն Կարայան
Այս բաժնից
577 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
853 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
493 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան