«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին չի ընդգրկել ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների շարքում
«Մանչեսթեր Յունայթեդը» [url=https://twitter.com/ManUtd/status/902803108593618944]հրապարակել[/url] է ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող երեք ֆուտբոլիստների անունները:
Մանկունյանցիների ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներ են պաշտպան Ֆիլ Ջոնսը և կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչն ու Պոլ Պոգբան:
Զարմանալի է, որ լավագույն խաղացողի թեկնածուների թվում չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ԱՊԼ-ի մեկնարկային երեք խաղերում կատարել էր 5 գոլային փոխանցում՝ կրկնելով 24 տարվա ռեկորդը, իսկ Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի հաշվարկներով ընդգրկվել էր ԱՊԼ-ի օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականում: