Հնդկաստանի Մումբայ քաղաքում վերջին 12 տարիների ընթացքում ամենաշատ տեղացած անձրևների հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` երեքշաբթի ափամերձ Մումբայ քաղաքում ուժեղ փոթորիկ է գրանցվել, որը կաթվածահար է արել բազմամիլիոնանոց քաղաքը:
Հեղեղումների պատճառով խափանվել է երթևեկությունը: Եղանակից տուժել է նաև Մումբայի օդանավակայանի աշխատանքը: 10 չվերթ չեղյալ է հայտարարվել, բազմաթիվ չվերթներ հետաձգվել են: Մումբայի տարբեր մասերում օրվա ընթացքում գրանցվել է 33 սանտիմետր տեղումներ: