Նեպալում հեղեղումների հետևանքով 1 մարդ զոհվել, առնվազն 25-ը անհետ կորել են
Մեկ մարդ զոհվել և առնվազն 25-ը անհետ կորել են Նեպալի արևելյան մասում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների և փլուզումների հետևանքով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Հորդառատ անձրևները քշել տարել են Նեպալի արևելքում Հևա գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանը, որտեղ անհետ կորել է 16 բանվոր, հայտնել է կառավարության պաշտոնյա Բիմալ Պաուդելը։
«Մեկ մարմին է հայտնաբերվել, ոստիկանությունն առայժմ փնտրում է կորած բանվորներին», ասել է նա։
Պաշտոնյաների տեղեկությունների համաձայն, ինը մարդ նույնպես անհետ կորել է արևելքում Հնդկաստանին սահմանակից Թափլեջունգ և Փանչխթար շրջաններում հեղեղումների ու փլուզումների հետևանքով։