Հնդկաստանի Մումբայ քաղաքի հյուսիս-արևելքում առնվազն 17 մարդ է մահացել շենքի փլուզման հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան: Չորսհարկանի շենքը եղել է մասնավոր առողջարան: Այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Փլուզման պահին շենքում շատ մարդ չի եղել: Փլատակների տակ են հայտնվել մոտավորապես 30 մարդ: Ներկա պահին փրկարարները դուրս են հանել 11 մարդու:
Փլուզման պատճառներն ու հանգամանքները դեռևս հայտնի չեն: