Չինաստանի Չունցին քաղաքում հեղեղումների պատճառով 100 հազարից մարդ է տարհանվել
Չինաստանի Չունցին քաղաքում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, ինչի պատճառով էլ ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Յանցզի և Ցզյալինցզյան գետերի ջրի մակարդակը բարձրացել է վտանգավոր աստիճանի և դուրս եկել ափերից։
Հեղեղումներից արդեն իսկ տուժել են Սիչուան և Հանսյու նահանգները։