4341 դիտում
12:49 30-08-2017
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Մոսկվա
2017թ. օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Ռուսաստանի և հյուրընկալելով ՆՀՀ Մակեդոնիայի Մ-21 հավաքականներին:
Օգոստոսի 29-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Մոսկվա և հանգրվանել «Հիլթոն Գարդեն Ին Կրասնոսելսկայա» հյուրանոցում։
Օգոստոսի 30-ին Հայաստանի Մ-21 ընտրանին անցկացնելու է նախախաղային մարզում «ՌԺԴ Արենա» (նախկին «Լոկոմոտիվ») մարզադաշտում։ Մարզումից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայանալու է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Հայաստանի ընտրանու կազմում ընդգրկված են 20 ֆուտբոլիստներ։
Դարպասապահներ
Հենրի Ավագյան «Բանանց»
Մարկ Գրիգորյան «Էսլինգ», Ավստրիա
Պաշտպաններ
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Հայկ Սարգսյան «Բանանց»
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Մաղաքյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Հայկ Գալստյան «Շտուտգարտ» (Գերմանիա)
Հովհաննես Հարությունյան «Ավան Ակադեմիա»
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան «Ժիլինա» (Սլովակիա)
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»
Նմանատիպ նյութեր
28920 դիտում
15:50 18-03-2020
«Աերոֆլոտը» չեղարկել է Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա մի շարք չվերթներ
4235 դիտում
23:50 26-11-2020
Վերսկսվեցին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները
Այս բաժնից
697 դիտում
17:33 24-09-2024
Զիդանի որդին հայտարարել է 29 տարեկանում կարիերան ավարտելու մասին. ArmSport.am
1468 դիտում
22:06 23-09-2024
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան