Հայտնի է դարձել Lada Vesta Exclusive ավտոմեքենայի գինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, «АвтоВАЗ» կոնցեռնը հայտարարել է Lada Vesta Exclusive սեդանի ամենաթանկ կոմպլեկտացիայի վաճառքի մեկնարկի մասին:
Ավտոմեքենայի սկզբնական գինը կազմում է 763 400 ռուբլի (13 հազար դոլար):
Մոդելը հագեցած է կլիմատ-կոնտրոլ համակարգով, տաքացվող դիմապակիով, հետևի տեսադաշտի տեսախցիկով, ինչպես նաև նավիգացիոն համակարգով մուլտիմեդիայով:
1,8 լ աշխատանքային ծավալով Lada Vesta Exclusive-ը 122 ձիաոուժ հզորություն է ապահովում: