АвтоВАЗ-ը պաշտոնապես հայտարարել է նոր Lada Vesta-ի գինը
АвтоВАЗ ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր ունիվերսալ Lada Vesta SW-ի և Cross ամենագնացի գները: Այս մասին հայտնում է RT-ն:
«Այսօրվանից՝ սեպտեմբերի 19-ից, Lada դիլերական ավտոսրահներում մեկնարկում են Lada Vesta SW և Lada Vesta SW Cross մոդելների պատվերների ընդունումը: Ավտոմեքենայի գինը սկսում է 639 900 ՌԴ ռուբլուց ( 11 100 դոլար)` Comfort կոմպլեկտացիայի համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ունիվերսալ Lada Vesta SW-ն առաջարկվում է 3 տարբերակով՝ Comfort, Luxe և Prestige: Ամենաթանկ տարբերակը սկսվում է 744,9 հազար ռուբլուց ( 13 000 դոլար):
Lada Vesta SW Cross ամենագնացը առաջարկվում է միայն Luxe տարբերակով, իսկ գինը կազմում է 755,9 հազար ռուբլի (13 100 դոլար):
[url=https://shamshyan.com/hy/article/2017/09/11/1077095/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին АвтоВАЗ ընկերությունը հայտարարել է նոր՝ Lada — Vesta SW և Vesta SW Cross մոդելների սերիական արտադրության մեկնարկի մասին:
Ընկերությունը նշում էր, որ տվյալ մոդելները մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանի շուկայում: