Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում անցկացվեց Ուխտի պատարագ. զովաբերցիներն այն անվանում են Սրբի օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 6-րդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքը նշում է իր Սուրբ օրը։ Գյուղի բնակիչ Կարեն Կոստանյանի ֆինանսավորմամբ՝ գյուղը տոնում է իր ուխտի օրը: Ավանդույթ դարձած այս օրը գյուղացիները հավաքվում են Սուրբ Սանդուղտ սրբատեղիում և իրենց աղոթքն են բարձրացնում առ Աստծված:
Նշենք, որ գյուղում ավանդույթ է դարձել նաև օրվա աղոթքը, որը բնակիչների և հյուրերի հետ կատարեց Տեր Նշանը:
Այնուհետև խոսքով հանդես եկան համայնքի ղեկավար Սամվել Եսայանը, գյուղի բարերար Կարեն Կոստանյանը, գյուղի մտավորականները և հյուրերը: Իսկ ավարտը մատաղն էր, որը մատուցվեց ներկաներին:
Լուսանկարները՝ Էմին Մաթևոսյանի