Բրազիլիայի հավաքականի բժիշկը՝ Կոուտինյոյի սթրեսի մասին
2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերից առաջ Բրազիլիայի հավաքականի բժիշկ Միկաել Սիմոնին պատմել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին:
«Կոուտինյոն այժմ խիստ անհանգստացած է: Նա շատ լարված է, սակայն որպես այդպիսին՝ վնասվածք չունի: Այնպես որ նա կարող է խաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում, պարզապես նրա մոտ սթրես է:
Պարզապես խաղացողի մոտ անորոշ ապագա է: Նա չգիտի, որտեղ է խաղալու և իրեն անվստահ է զգում: Կոուտինյոն ցանկանում է խաղալ «Բարսելոնայում», ասել է Սիմոնին:
Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 1-ին տանը կընդունի Էկվադորին:
Ավելի վաղ նշվում էր, թե Կոուտինյոն «Լիվերպուլի» խաղերին չի մասնակցում վնասվածքի պատճառով:


