4799 դիտում
09:56 29-08-2017
Գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լուրջ բացահայտումներ է արել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լուրջ բացահայտումներ է արել: Պարզվում է՝ բաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալները վերջին տարիներին արտոնյալի կարգավիճակում են եղել. պարբերաբար լքել են ՔԿՀ-ն և հակառակ օրենքով նախատեսված պահանջի՝ սահմանված ժամկետում չեն ներկայացել կալանավայր:
Այս իրավիճակը, սակայն, պատահական չէ. Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերն ու թաղային հեղինակությունները, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու և ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը:
Եվ այդ առումով վաղուց ի վեր ձևավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում «ձայն բերող» քրեական տարրերին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին:
Եվ ահա չի բացառվում, որ իրականացված բացահայտումները այս գործընթացի հետևանքն են. քրեական տարրերը աշխատել են ՀՀԿ օգտին, և իշխանությունները նրանց այդպես են վարձահատույց եղել. աչք են փակել ՔԿՀ-ում նրանց չգտնվելու վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
16:38 15-04-2019
Խախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները
2585 դիտում
17:17 29-05-2019
ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում
2203 դիտում
09:10 09-09-2014
ՀՀ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում դատախազությունը լուրջ ստուգումնե՞ր է իրականացնում. Ժողովուրդ
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»