Բնությանը դեմ չես գնա. Ֆրանսիացիները պատրաստվում են գինու գնի բարձրացմանը
Բնության քմահաճույքնորը վատ ազդեցություն ունեցան որոշ շրջաններում Ֆրանսիայի առավել ճանաչելի խորհրդանիշներից մեկի` խաղողի բերքահավաքի վրա, ինչը կարող է հանգեցնել գինու գնի բարձրացման: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` անցյալ շաբաթ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացրեց, որ 2017 թվականին երկիրը կստանա 37.2 մլն հեկտոլիտր գինի, ինչը 18% -ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այս ցուցանիշը17 տոկոսով ցածր է վերջին հինգ տարիների միջինից:
Նախարարությունում բերքի ձախողումը կապում են վատ եղանակային պայմանների և հատկապես այս գարնանը տևած երկարատև ցրտերի հետ: