Ադրբեջանի զինպահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինպահեստներից մեկում այսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
Հրդեհի հետևանքով տեղի են ունեցել մի շարք պայթյուններ:
Հաղորդվում է, որ այս պահին զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Նշվում է, որ զինպահեստի վայրը գտնվում է Ադրբեջանի հյուսիսարևելյան՝ Սիյազանի շրջանում:
Նշվում նաև, որ Բաքու-Գուբա մայրուղին ամբողջովին փակվել է: