Փրկարարները 1 օրում 14 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Էջմիածին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: