Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 25-ին, կազմել է 478.94 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այս մասին են վկայում Հայաստանի կենտրոնական բանկի տվյալները:
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.1 դրամ՝ մնալով նույնը։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 565.34 դրամ՝ աճելով 0.82 դրամով։