Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Մրցանակը պորտուգալացուն հանձնել են ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխության և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում պորտուգալացին մասնակցել էր 13 հանդիպման` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն դարպասապահ ճանաչվեց Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), լավագույն պաշտպան՝ Սերխիո Ռամոսը («Ռեալ), լավագույն կիսապաշտպան՝ Լուկա Մոդրիչը («Ռեալ), լավագույն հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ):